Կարևոր իրադարձություններ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ. քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը

01 Ապրիլ, 2021 15:07
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ. քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Հայտնում է Կրեմլի կայքը:

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, հրադադարի ռեժիմը պահպանվում է: Հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի բանակցությունները՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորման աշխատանքների ընթացքը: Այդ համատեքստում դրական գնահատական է տրվել երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբին:

Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի արդիական հարցեր:


 

Լրահոս

Դիտել ավելին