Կարևոր իրադարձություններ

Ավետարանոցի տարածքից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

01 Ապրիլ, 2021 15:03
Ավետարանոցի տարածքից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ
Որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
 
«Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
 
Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է, որից 27-ը՝ ենթադրաբար քաղաքացիական անձինք են»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:
 

Լրահոս

Դիտել ավելին