Կարևոր իրադարձություններ

Վիրավոր կամ հաշմանդամություն ունեցող զինվորներին աշխատանքի ընդունած գործատուները 100 հազար դրամ աջացկություն կստանան. նախարար

01 Ապրիլ, 2021 12:27
Վիրավոր կամ հաշմանդամություն ունեցող զինվորներին աշխատանքի ընդունած գործատուները 100 հազար դրամ աջացկություն կստանան. նախարար

Կառավարության այսօրվա նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ կխրախուսվեն ու աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, ովքեր այս տարվա մայիսի մեկից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված կամ հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողներին ու նրանց հավասարեցված անձանց։

«Մասնավորապես, առաջարկվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի մասով գործատուին տրամադրել առավելագույնը 100 հազար դրամ՝ եռամսյակի կտրվածքով», - ասաց նախարարը։

Նախարարն ավելացրեց, որ առաջարկվում է նաև միանվագ փոխհատուցում տրամադրել մինչև 500 հազար դրամի չափով աշխատատեղի հարմարեցան կատարված աշխատանքների ծախսերի մասով։

 

Լրահոս

Դիտել ավելին