Կարևոր իրադարձություններ

Խնդրում եմ՝ ասեք, որ սխալմունք է եղել․ Թովմասյանը՝ Աղազարյանի աղմկահարույց հայտարարության մասին

01 Ապրիլ, 2021 12:01
Խնդրում եմ՝ ասեք, որ սխալմունք է եղել․ Թովմասյանը՝ Աղազարյանի աղմկահարույց հայտարարության մասին

Ազգային ժողովը արտահերթ նիստի ժամանակ Թագուհի Թովմասյանը դիմեց Հովիկ Աղազարյանին և խնդրեց հերքել Քարվաճառի վերաբերյալ արած աղմկահարույց հայտարարությունը, որ ՝«Քարվաճառը մերը չէր»։ 

«Մոտեցե՛ք ամբիոնին,ասեք՝ սխալմունք է եղել․ Քարվաճառը մերն է,Դադիվանքը մերն է»,-ասաց Թովմասյանը։

Հիշեցնենք, որ Աղազարյանը ավելի վաղ հայտարարել էր․ «Քարվաճառը մերը չէր։ Քարվաճառը 90-ական թվականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր որպես Արցախի պաշտպանական գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը հետ վերադարձվեին, և Արցախը ստանար կարգավիճակ»,-ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին