Կարևոր իրադարձություններ

Պետք է ընտրական օրենսգրքի փոփոխությունն ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից. Վահագն Հովակիմյան

01 Ապրիլ, 2021 11:53
Պետք է ընտրական օրենսգրքի փոփոխությունն ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից. Վահագն Հովակիմյան

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագիծը ներկայացնող Վահագն Հովակիմյանը ԱԺ ամբիոնից ասաց․ «Ռեյտինգային ընտրակարգը մշտապես եղել է քննադատության առարկա թե՛ քաղաքական ուժերի, թե հասարակական կազմակերպությունների, մասնագիտական շրջանակների կողմից, և այս համակարգի ներդրման պահից կա հանրային պահանջ, որ այն պետք է փոխվի։ ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն։ Հենց այս փուլում մենք պետք է այս փոփոխությունն ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից։ Այս հարցում բոլորս ենք համակարծիք»։

Նա ընդգծեց, թե փոփոխություններով առաջարկվում է նաև անհրաժեշտ համապատասխան իրավական հիմքերը սահմանել ընտրական գործընթացները կարանտինի պայմաններին համահունչ կազմակերպելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին