Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է կորոնավիրուսի 1097 նոր դեպք, առողջացել է 617 մարդ

01 Ապրիլ, 2021 10:51
Հաստատվել է կորոնավիրուսի 1097 նոր դեպք, առողջացել է 617 մարդ

Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 193736 դեպք, որոնցից 173681-ը` առողջացած, 3533-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15622 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 860046 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6217 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք: Ունենք 617 առողջացած և 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 900 է:

 

Լրահոս

Դիտել ավելին