Կարևոր իրադարձություններ

Այրք գյուղում այրվել է տուն և մոտ 50 հակ անասնակեր

01 Ապրիլ, 2021 10:03
Այրք գյուղում այրվել է տուն և մոտ 50 հակ անասնակեր

Մարտի 31-ին, ժամը 16:38-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:25-ին, մարվել՝ 21:47-ին: Այրվել են գյուղի 20-րդ փողոցի տներից մեկը (մոտ 100 քմ)՝ գույքով, և 50 հակ անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին