Կարևոր իրադարձություններ

Չեն պատրաստվում պատվաստվել. պատճառներից մեկը AstraZeneca-ի վատ համբավն է. «Ժամանակ»

01 Ապրիլ, 2021 08:59
Չեն պատրաստվում պատվաստվել. պատճառներից մեկը AstraZeneca-ի վատ համբավն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Օրերս հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարությունը ներկրել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի 24 հազար դեղաչափ:

Ենթադրվում է, որ դրանով առաջին հերթին պետք է պատվաստվի ռիսկային գոտում աշխատող բժշկական անձնակազմը: Սակայն, ըստ մեր աղբյուրի, բժշկական անձնակազմի շրջանում առանձնապես մեծ ոգևորություն չկա, որի պատճառներից մեկն էլ պատվաստանյութի վատ համբավն է. ընդամենը մեկ շաբաթ առաջ Վրաստանում մահացավ 27-ամյա բուժաշխատող, որը մեկ օր առաջ էր պատվաստվել հիշյալ պատվաստանյութով:

Եվրամիության երկրները ևս այս պատվաստանյութի օգտագործման սահմանափակումներ են մտցրել: Ներկա պահին ամենաարդյունավետը համարվում է ամերիկյան Moderna պատվաստանյութը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին