Կարևոր իրադարձություններ

Ներկայացվել է Ընտրական օրենսգրքի նոր նախագիծ. առաջարկվում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը. «Ժամանակ»

01 Ապրիլ, 2021 08:37
Ներկայացվել է Ընտրական օրենսգրքի նոր նախագիծ. առաջարկվում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Համազասպ Դանիելյանը և Վահագն Հովակիմյանը խորհրդարան են ներկայացրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:

Ի տարբերություն գրեթե երեք շաբաթ առաջ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի՝ նոր նախագիծը նախորդի համեմատ արմատական փոփոխություններ չի նախատեսում: Միակ էական փոփոխությունը ռեյտինգային ընտրակարգի վերացումն է. արտահերթ ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով: Մեծացվում են ընտրական տեղամասերը. եթե գործող Ընտրական օրենսգրքով մեկ ընտրատեղամասը կարող էր ունենալ առավելագույնը 2000 ընտրող, ապա առաջարկվող փոփոխություններով՝ այդ թիվ ավելացվել է 200 ընտրողով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին