Կարևոր իրադարձություններ

Սովետական գլուխկոտրուկ` ուշադրությունն ու տրամաբանությունը ստուգելու համար

18 Հոկտեմբեր, 2015 11:31
Սովետական գլուխկոտրուկ` ուշադրությունն ու տրամաբանությունը ստուգելու համար

ԽՍՀՄ-ի մանկական ամսագրերում ամենատարբեր հետաքրքիր գլուխկոտրուկներ ու խնդիրներ էին հրապարակում, որոնք լուծել երբեմն դժվարանում էին նույնիսկ մեծահասակները։

Ահա դրանցից մեկը. դե ինչ, եկեք միասին մարզենք մեր ուղեղները.

Ուշադիր նայեք նկարին ու պատասխանեք 9 հարցերին, որոնց պատասխանները թաքնված են պատկերի մեջ

zagadka

1. Քանի՞ հոգի է ապրում այս ճամբարում։

2. Ե՞րբ են նրանք այստեղ եկել. այսօ՞ր, թե՞ մի քանի օր առաջ։

3. Ինչո՞վ են նրանք ժամանել։

4. Արդյո՞ք հեռու է ճամբարը մոտակա բնակավայրից։

5. Որտեղի՞ց է փչում քամին. հյուսիսի՞ց, թե՞ հարավից։

6. Օրվա ո՞ր ժամն է այս պահին։

7. Ո՞ւր է գնացել Շուրան։

8. Ո՞վ է եղել երեկվա հերթապահը (նշեք նրա անունը)։

9. Նշեք այսօրվա ամիսն ու ամսաթիվը։

 

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

* * *

* * *

* * *

* * *

* * *

* * *

* * *

1. Քանի՞ հոգի է ապրում այս ճամբարում։ Չորսը։ Եթե ուշադիր նայես նկարին, սպասքի 4 պարագաներ կտեսնես, բացի այդ՝ հերթապահության ցուցակում 4 անուններ են գրված։

2. Ե՞րբ են նրանք այստեղ եկել. այսօ՞ր, թե՞ մի քանի օր առաջ։ Այսօր չեն եկել։ Վրանի ու ծառի միջև սարդոստայնից կարելի է ենթադրել, որ նրանք մի քանի օր առաջ են եկել։

3. Ինչո՞վ են նրանք ժամանել։ Նավակով։ Ծառի մոտ կարելի է թիեր նկատել։

4. Արդյո՞ք հեռու է ճամբարը մոտակա բնակավայրից։ Ո՛չ, նկարում կարելի է հավ նկատել, ինչը նշանակում է, որ մոտակայքում բնակավայր կա։

5. Որտեղի՞ց է փչում քամին. հյուսիսի՞ց, թե՞ հարավից։ Հարավից։ Վրանի վրա փոքրիկ դրոշակ կա, որից կարելի է հասկանալ, թե որտեղից է փչում քամին։ Նկարի վրա ծառ կա. մի կողմից ճյուղերը կարճ են, մյուս կողմից՝ երկար։ Որպես կանոն, ծառերի ճյուղերը հարավի կողմում ավելի երկար են աճում։

6. Օրվա ո՞ր ժամն է այս պահին։ Առավոտ։ Նախորդ հարցին պատասխանելով՝ մենք հասկացանք՝ որտեղ է հյուսիսը, որտեղ՝ հարավը։ Այժմ կարելի է հասկանալ՝ որտեղ են արևմուտքն ու արևելքը, և նայել ստվերներին, որոնք առաջացել են առարկաներից։

7. Ո՞ւր է գնացել Շուրան։ Թիթեռներ է բռնում։ Վրանից այն կողմ երևում է թիթեռ բռնելու ցանցը։

8. Ո՞վ է եղել երեկվա հերթապահը (ասեք նրա անունը)։ Կոլյան։ Այսօր Կոլյան «Կ» (К) տառով ուսապարկում ինչ-որ բան է փնտրում, Շուրան թիթեռ է բռնում, Վասյան լուսանկարում է բնությունը (որովհետև «Վ» (В) տառով ուսապարկից երևում է տեսախցիկի շտատիվը)։ Նշանակում է, այսօր հերթապահում է Պետյան, իսկ երեկ, ցուցակի համաձայն, հերթապահել է Կոլյան։

9. Նշեք այսօրվա ամիսն ու ամսաթիվը։ Օգոստոսի 8։ Հերթապահության ցանկի համաձայն, քանի որ այսօր Պետյան է հերթապահ, հետևաբար այսօր ամսի 8-ն է։ Եվ քանի որ նկարում կարելի է նաև ձմերուկ տեսնել, հետևաբար օգոստոս է։

 

Լրահոս

Դիտել ավելին