Կարևոր իրադարձություններ

«Ալ Քաիդա»-ն հաստատել է Հալեպում իր առաջնորդներից մեկի զոհվելու մասին լուրը

18 Հոկտեմբեր, 2015 11:35
«Ալ Քաիդա»-ն հաստատել է Հալեպում իր առաջնորդներից մեկի զոհվելու մասին լուրը

«Ալ Քաիդա»-ի ստորաբաժանում համարվող «Ան Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է Հալեպում ահաբեկիչ Սանաֆի ան-Նասրայի մահը հաստատող մի շարք լուսանկարներ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ ահաբեկչի ոչնչացման մասին լուրը հայտնվել էր իրանական FARS գործակալությունում, սակայն այդ լուրը մինչ այժմ ուժայինների կողմից չէր հաստատվել: «Ալ Քաիդա»-ի «ռազմավարի» հետ ոչնչացվել է ևս երկու ահաբեկիչ:

Ոչնչացված ահաբեկիչ Ան-Նասրան ծնունդով Սաուդյան Արաբիայից էր, գլխավորում էր «Հաղթանակի կոմիտեն» և «Ալ Քաիդա»-ի ռազմավարության մշակման պատասխանատուն էր:

 

Լրահոս

Դիտել ավելին