Կարևոր իրադարձություններ

Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել

09 Մարտ, 2021 11:03
Հեղինակ՝ Արամ Վարդևանյան
Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել

Քննչական կոմիտեն այսօր քաղաքական պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը, քանի որ այն առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ` առհասարակ: Զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնեմ:

Միաժամանակ հիշեցնեմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նույն իրավապահ համակարգը ոչ մի հանցակազմ չէր տեսել 1) պատգամավորներին հետապնդելու և ճնշելու մեջ 2) «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի լինի» գործողությունների և արտահայտությունների մեջ»,-գրել է Արամ Վարդևանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին