Կարևոր իրադարձություններ

Նոր խորհուրդ՝ հներով. ովքեր են ընտրվել Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ. «Ժամանակ»

09 Մարտ, 2021 09:42
Նոր խորհուրդ՝ հներով. ովքեր են ընտրվել Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Շաբաթ օրը տեղի են ունեցել Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններ: Խորհրդի անդամների 12 տեղի համար առաջադրվել էր 23 թեկնածու: 2289 փաստաբանից քվեարկությանը մասնակցել է մոտ 1145-ը:

Ձայների հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ խորհրդի անդամներ են ընտրվել Սիմոն Բաբայանը, Մարինե Ֆարմանյանը, Մելանյա Առուստամյանը, Մանե Կարապետյանը, Հարություն Հարությունյանը, Ռուբեն Հակոբյանը, Լիլիթ Ղազանչյանը, Արսեն Հարությունյանը, Էմին Բեգլարյանը, Սեդրակ Ասատրյանը, Կարեն Մեժլումյանը և Կարեն Սարդարյանը: Խորհրդի 12 անդամներից 7-ը նախկինում ևս խորհրդի անդամներ էին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին