Կարևոր իրադարձություններ

Hyundai-ին ԱՄՆ-ից մոտ 28 հազար մեքենա է հետ կանչում

18 Հոկտեմբեր, 2015 11:25
Hyundai-ին ԱՄՆ-ից մոտ 28 հազար մեքենա է հետ կանչում

 

Հարավկորեական Hyundai ավտոարտադրող ընկերությունը աղային կոռոզիայի վտանգի պատճառով ամերիկյան շուկայից հետ է կանչում 27.7 հազար ավտոմեքենա:


Ինչպես տեղեկացնում է AP գործակալությունը, հետ են կանչվելու Hyundai Elantra մոդելի մեքենաները, որոնք արտադրվել են 2010 թվականի նոյեմբերից 2011 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2009 թվականի դեկտեմբերից 2010 թվականի փետրվարն արտադրված Hyundai Sonata ավտոմեքենաները:


Դրանք գրանցված են ԱՄՆ-ի 21 նահանգներում՝ այդ թվում՝ Վաշինգտոն, Այովա, Վերմոնտ, Վիսկոնսին, Արևմտյան Վիրջինիա և այլ նահանգներ:

 

Լրահոս

Դիտել ավելին