Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    520
    526

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ծնվածների թիվը պակասել է, ամուսնություններն՝ ավելացել. «Ժողովուրդ»

09 Մարտ, 2021 09:04
Հայաստանում ծնվածների թիվը պակասել է, ամուսնություններն՝ ավելացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում այս տարվա հունվարին ծնվածների թիվը պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվարին ծնվածների թիվը կազմել է 3020, 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 2846, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 2795:

Բացի այս, ավելացել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 21-ից հասնելով 36-ի: Մյուս նորությունը. Հայաստանում սկսել են քիչ ամուսնալուծվել:

ՀՀ վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվարին ամուսնալուծության դեպքերը կազմել են 280, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծությունները պակասել են 28-ով: Մյուս կողմից՝ ավելացել են ամուսնությունները՝ 2019-ի հունվարին՝ 1070, 2020-ի հունվարին՝ 1000, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1123: Մի շարք մասնագետների խոսքերով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին