Կարևոր իրադարձություններ

Սպառնում են՝ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ. Արման Բաբաջանյան

08 Մարտ, 2021 23:43
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Սպառնում են՝ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ. Արման Բաբաջանյան

ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռոբերտ Քոչարյանին աջակցող մոտ հարյուրի հասնող մեր հայրենակիցներ շուրջ երկու ժամ է մահվան սպառնալիքներով ռուսական և ուկրաինական հեռախոսահամարներից բացառապես ռուսերենով և ռուսատառ հայերենով հաղորդագրություններ են ուղարկում տարբեր հավելվածներում գրանցված իմ անձնական հեռախոսահամարին: Հաղորդագրությունների վերջում ասվում է, որ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ:

Պարզվում է, որ մորթվողների ցուցակում հինգերորդն եմ:

կակայա դասադա...

Որպես հանրային գործիչ շարունակելու եմ բացառապես հանրային տիրույթում հաղորդակցվել քաղաքացիների հետ:

Քոչարյանը և նրան սպասարկող պսևդոքաղաքական խմբակներն ու զինված բանդաները չեն կարող լռեցնել ճշմարտության ձայնը:

Ոչ մի օր չեմ լռելու, ոչ մի վայրկյան չեմ դադարելու խոսել ճշմարտության մասին ինչ գին էլ, որ վճարելու լինեմ դրա դիմաց»:

 

Լրահոս

Դիտել ավելին