Կարևոր իրադարձություններ

Եվրապատգամավորները ԵՄ ղեկավարներին հայ գերիների վերաբերյալ հարցում են ուղարկել

08 Մարտ, 2021 22:06
Եվրապատգամավորները ԵՄ ղեկավարներին հայ գերիների վերաբերյալ հարցում են ուղարկել

Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր, Կիպրոսի ներկայացուցիչ Կոստաս Մավրիդեսի նախաձեռնությամբ բոլոր հիմնական խմբակցությունների 30 պատգամավոր hրատապ հարցում են հղել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

Եվրապատգամավորները ցանկանում են իմանալ, թե ԵՄ-ն ինչ հստակ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի գերեվարած հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիների և կանանց վերադարձն ապահովելու համար: «Ադրբեջանը շարունակում է բազմաթիվ հայ ռազմագերիների անազատության մեջ պահել՝ չնայած 2020 նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությանը, որն ամրագրում է բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը»,- նշել են պատգամավորները:

Եվրապատգամավորները նաև հարցում են հղում ԵՄ Բարձր հանձնակատարին, թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել ԵՄ-ն՝ հայ ռազմագերիների հարցի չարաշահումը և քաղաքական նպատակների համար շահագործումը կանխելու և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նրանց այցելությունն ապահովելու համար: Եզրափակելով՝ Եվրապատգամավորները հետաքրքրվել են, թե արդյոք ԵՄ-ն Ադրբեջանից հայցե՞լ է իրեն փոխանցել հայ ռազմագերիների հստակ թիվը, և եթե այո, ապա ի՞նչ տեղեկություն է տրամադրվել:

 

 
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին