Կարևոր իրադարձություններ

ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին

08 Մարտ, 2021 20:34
ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին

Սահմանադրական դատարանի նախագահի նախկին խորհրդականներ Հրայր Ղուկասյանը, Գրիգոր Մուրադյանը եւ Վարդան Պողոսյանը ՍԴ նախագահ Արման Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Նախկին խորհրդականները պահանջում են ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում իրենց վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարել։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին