Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 59-ամյա վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել

08 Մարտ, 2021 19:53
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 59-ամյա վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել

Այսօր՝ մարտի 8-ին,  ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղում ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենան  բախվել է երկաթե էլեկտրասյանը:

Նշվում է, որ ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 59-ամյա Արշակ Պ.-ն ավտոմեքենան վարելու ընթացքում վատացել է, ինչից հետո, հավանաբար, հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը: 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է կինը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին