Կարևոր իրադարձություններ

Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

08 Մարտ, 2021 19:40
Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ.

ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահին հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն: Առանձին հատվածներում (լեռնային գոտի) նկատվում է ցածր հորիզոնական տեսանելիություն:

Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բարձրադիր հատվածներում սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ մերկասառույց է»:

 

Լրահոս

Դիտել ավելին