Կարևոր իրադարձություններ

Արցախը պահպանում և պահպանելու է դե ֆակտո անկախությունը. Արայիկ Հարությունյան

08 Մարտ, 2021 19:06
Արցախը պահպանում և պահպանելու է դե ֆակտո անկախությունը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքապետարանում հանդիպել է քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և աշխատակազմի մյուս պատասխանատուների հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահ զորակազմի անվտանգային երաշխիքներով Արցախը պահպանում և պահպանելու է դե ֆակտո անկախությունը և շարունակելու է ջանքերը անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի զարգացման ծրագրերին, նշել, որ դրանց ծավալները նախապատերազմյան շրջանի համեմատ ընդհանուր առմամբ չեն նվազելու: Ավելացվելու են ինչպես բնակարանային շինարարության ծավալները, այնպես էլ քաղաքի բարեկարգման և նոր ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները:

Հանդիպման ընթացքում ԱՀ նախագահը նաև պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին