Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    619,5
    631,5

  • RUB

    6,79
    7,03

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Նուբարաշենի 2-րդ փողոցի տներից մեկում. տուժածներ չկան

08 Մարտ, 2021 18:55
Հրդեհ Նուբարաշենի 2-րդ փողոցի տներից մեկում. տուժածներ չկան

Մարտի 8-ին, ժամը 13:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի 2-րդ փողոցի տներից մեկում և կից տնակում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 7 հասցեում գտնվող երկու տներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։11-ին, մարվել՝ 14։46-ին։ Այրվել են երկու տների տանիքների (մոտ 50 քմ և 30 քմ) փայտյա կառուցատարրերը և գույքը՝ մասամբ. տուժածներ չկան։

Լրահոս

Դիտել ավելին