Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    619,5
    631,5

  • RUB

    6,79
    7,03

Կարևոր իրադարձություններ

Կադրային նոր նշանակում ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում

08 Մարտ, 2021 18:31
Կադրային նոր նշանակում ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում

Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը համակարգի ֆինանսատնտեսական վարչության անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Համաձայն նախարարի հրամանի, ԱՀ ԱԻ պետական ծառայության ֆինանսատնտեսագիտական և սոցիալական ապահովման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գեղամ Ղուլյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետի պաշտոնին:

Գ. Ղուլյանին շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում:

Ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը շնորհավորել է Գեղամ Ղուլյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Լրահոս

Դիտել ավելին