Կարևոր իրադարձություններ

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են․ ՏԿԵ նախարարություն

08 Մարտ, 2021 18:10
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են․ ՏԿԵ նախարարություն

Մարտի 8-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի, Հրազդանի, Մարտունիի, Վանաձորի, Թումանյանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից։

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին և Ճամբարակի լեռնանցքում բուք է։

Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին