Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    619,5
    631,5

  • RUB

    6,79
    7,03

Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ բյուրոն հայտարարել է մի խումբ կուսակցականների շարքերից արտաքսելու մասին

08 Մարտ, 2021 17:59
ՀՅԴ բյուրոն հայտարարել է մի խումբ կուսակցականների շարքերից արտաքսելու մասին

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն հայտարարել է, թե Արևմտյան Ամերիկայում տագնապային իրավիճակներ առաջացնելու և մի շարք հանցանքների համար կուսակցության շարքերից արտաքսել է կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային անդամներ Ավետիք Իզմիրլյանին, Քարմեն Օհանյանին, Լևոն Կիրակոսյանին և Կարո Իսբենճյանին։

Կուսակցության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Մեր Հայրենիքի այս դժուարին օրերուն, ներքին-կազմակերպական տագնապալի օրեր կ՚ապրի նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեծ ընտանիքին անդամ՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւմտեան շրջանի կառոյցը։ Երկար տարիներ կուսակցական պատասխանատու պաշտօններ վարած խմբակ մը, հիմնականին մէջ՝ փառատենչութենէ տարուած, իրենց կարգ մը համախոհներով եւ որոշ այլ մոլորեալներով, Հ.Յ.Դ. Կազմակերպական կանոններու թիւր եւ կամայական մեկնաբանութիւններով խախտած են իրենց դաշնակցականի երդումը՝ «միշտ հաւատարիմ մնալ Հ.Յ.Դաշնակցութեան Ծրագրին, Կանոնագրին եւ որոշումներուն»։ Այս խմբակը ունեցած է խիստ հակակարգապահական ընթացք. ի շարս այլ հակականոնագրային քայլերու՝ «գումարած» է ապօրինի «ժողով» և «ընտրած»՝ ապօրինի «մարմին» որ ապօրինի կերպով հանդէս կու գայ «Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ» անունով, կուսակցութեան պաշտօնաթերթ «Ասպարէզ»-ը իր վերահսկողութեան տակ կը պահէ ու զաւթած է կուսակցապատկան անշարժ և շարժական գոյքեր և դրամատնային հաշիւները։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն ձեռնարկած է քայլերու՝ շրջանին մէջ հաստատելու կազմակերպական կարգն ու անդորրը։ Հ.Յ.Դ. Կազմակերպական Կանոններուն համաձայն, կատարուած են կարգապահական տնօրինումներ, որոնց արտաքսումներու բաժինը կը հրատարակուի Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Դրօշակ»-ին մէջ:

Կը գործէ օրինական Կեդրոնական Կոմիտէ, որ Արեւմտեան Ամերիկայի մէջ Հ.Յ. Դաշնակցութեան անունով հանդէս գալու շրջանային միակ օրինական եւ իրաւասու մարմինն է։ Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչն է ընկ. Ռոստոմ Այնթապլեանը (Հեռ. +1650 303 9280)։

Հ.Յ.Դ. 130-ամեայ պատմութեան ընթացքին նման երեւոյթներ աննախընթաց չեն։ Վստահ ենք, ինչպէս անցեալին՝ ներկայիս եւս կուսակցութիւնը կը յաղթահարէ այս տագնապն ալ եւ անոր Արեւմտեան Ամերիկայի շրջանը շուտով կը վերագտնէ իր աշխոյժ դերը Դաշնակցութեան հայրենանուէր գործունէութեան եւ հայութեան ծառայութեան առաքելութեան ոլորտներէն ներս»:

 

Լրահոս

Դիտել ավելին