Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

Սիրելի՛ մայրեր, խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն. Արարատ Միրզոյանի ուղերձը

08 Մարտ, 2021 15:31
Սիրելի՛ մայրեր, խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն. Արարատ Միրզոյանի ուղերձը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ․

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Ձեր աշխատանքն ու համառությունը, որոնք մեծագույն հարգանքի են արժանի, կարևորագույն երաշխիքն են՝ դուք, մեր քույրերը, մեր աղջիկները անպայմանորեն զբաղեցնելու են իրենց արժանի տեղը մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից մինչև տնտեսական, գիտությունից մինչև արվեստ։ Այս ճանապարհին պետությունը լինելու է ձեր կողքին՝ միասին քայլ առ քայլ հաղթահարելու առկա մարտահրավերները։

Չեմ կարող առանձնակի չշնորհավորել մեր հերոս զինվորների հերոս մայրերին, նրանց տիկնանց, քույրերին։ Սիրելի՛ մայրեր, խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն։ Որդիաբար խնդրում եմ ընդունել Շիրազի տողերը բոլորիս անունից։

Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս»:

Լրահոս

Դիտել ավելին