Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

Լարսը փակ է բեռնատարների համար

08 Մարտ, 2021 12:59
Լարսը փակ է բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը, Քեթի-Ջաջուռ ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Լոռու մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Շիրակի մարզի Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Լրահոս

Դիտել ավելին