Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    520
    526

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

«Դուք անգնահատելի ներդրում ունեք ինչպես թիկունքում, այնպես էլ՝ աշխատանքային առաջնագծում». ԱԻ նախարարի շնորհավորանքը

08 Մարտ, 2021 10:18
«Դուք անգնահատելի ներդրում ունեք ինչպես թիկունքում, այնպես էլ՝ աշխատանքային առաջնագծում». ԱԻ նախարարի շնորհավորանքը

Մարտի 8-ի առթիվ կանանց շնորհավորել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։

«Հարգելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային ամենագեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի առթիվ:

Այս տոնը լրացուցիչ առիթ է ձեզ ակնածանքի, երախտիքի և գնահատանքի խոսքեր ուղղելու համար: Դուք ձեր փխրուն ուսերին անտրտունջ կրում եք ոչ միայն ձեր ընտանիքների, այլև մեր երկրի, պետության ամենատարբեր խնդիրները լուծելու պատասխանատվությունը՝ ազգանվեր առաքելություն իրականացնելով պետական և հասարակական բոլոր բնագավառներում:

Ուզում եմ երախտագիտությունս հայտնել արտակարգ իրավիճակների համակարգում աշխատող բոլոր կանանց. դուք անգնահատելի ներդրում ունեք ինչպես թիկուքում, այնպես էլ աշխատանքային առաջնագծում՝ չվախենալով ոչ մի դժվարությունից:

Հայոց պատմության բոլոր օրհասական պահերին ձեր հայրենասիրությամբ, նվիրումով, արդարամտությամբ եղել եք ձեր զավակների և ամուսինների կողքին, օգնել ճիշտ որոշումներ կայացնել: Այսօր՝ այս պատմական ժամանակահատվածում, դուք դարձյալ անելիք ունեք:

Հարգելի՛ կանայք, մայրեր, քույրեր կրկին անգամ շնորհավորում եմ՝ մաղթելով ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, ներդաշնակություն ու խաղաղություն»:

Լրահոս

Դիտել ավելին