Կարևոր իրադարձություններ

Տեղեկությունները, թե իբր Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ, չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

07 Մարտ, 2021 23:45
Տեղեկությունները, թե իբր Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ, չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներով շարունակվում են ապատեղեկատվությունները` ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ:

Մասնավորապես, տեղեկություններ են շրջանսռվում, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ» և այլն:

Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց»:

 

Լրահոս

Դիտել ավելին