Կարևոր իրադարձություններ

Եկել ենք Տավուշի մարզ` տեղում ուսումնասիրելու և հասկանալու իրավիճակը․ պատգամավոր

07 Մարտ, 2021 22:52
Հեղինակ՝ Աննա Կոստանյան
Եկել ենք Տավուշի մարզ` տեղում ուսումնասիրելու և հասկանալու իրավիճակը․ պատգամավոր

ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես ու գործընկերս՝ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը եկել ենք Տավուշի մարզ` տեղում ուսումնասիրելու և հասկանալու իրավիճակը։

Սուտ, թե ճիշտ, կպարզենք այստեղ։

Արդեն մարդ չգիտի ում հավատա, ում չէ։ Ո'չ պաշտոնական տեղեկատվությունն է արժանահավատ, ո'չ էլ Չպաշտոնական: Պիտի աչքով տեսնես, լսես, որ հավատաս։

Հ.Գ. Շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչն է հերքվում, ինչը` ոչ։ Բառերն ու շարահյուսությունը մեծ նշանակություն ունեն, ոչինչ չպետք է վրիպի ուշադրությունից, ոչ մի ստորակետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին