Կարևոր իրադարձություններ

Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում

07 Մարտ, 2021 19:39
Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 520 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին