Կարևոր իրադարձություններ

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

07 Մարտ, 2021 17:55
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Սևանի, Արագածի տարածաշրջաններում, Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Լոռիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Լրահոս

Դիտել ավելին