Կարևոր իրադարձություններ

Կշարժվենք դեպի Եռաբլուր՝ մեր սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր հերոսների հայրենիքը. Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունը

07 Մարտ, 2021 15:15
Հեղինակ՝ Հայրենիքի փրկության շարժում
Կշարժվենք դեպի Եռաբլուր՝ մեր սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր հերոսների հայրենիքը. Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունը

Հայրենիքի փրկության շարժումը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել։

«Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,

Վաղը մարտի 8-ն է՝ Կանանց իրավունքների ու ազատության միջազգային օրը: Օր, որ լիցքավորում էր Ձեր արժանապատվությունը, հաստատում երջանիկ լինելու Ձեր առաքելությունը և ամրագրում, որ կայուն են այն հասարակությունները, որտեղ արժևորված ու երջանիկ է կինը:

Ավաղ, մեր ցավալի պարտությունն ու մեր պետականության կազմաքանդումը նաև շատերիդ անձնական ցավն ու ողբերգությունն է:

Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին։ Մեր ուխտի ճանապարհն անցնում է Եռաբլուրով: Եռաբլուրը մեր խոստումների ու ապագա Հայաստանի անկյունաքարն է:

Սիրելի՛ կանայք,

Վաղը՝ մարտի 8-ին, ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի ԵՌԱԲԼՈՒՐ՝ մեր սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր Հերոսների Հայրենիքն ու արժանի լինել նրանց հիշատակին»,-նշված է հայտարարության տեքստում։

Լրահոս

Դիտել ավելին