Կարևոր իրադարձություններ

Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

07 Մարտ, 2021 14:46
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Ուշադրություն

Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

 

Հանրապետության տարածքում՝

Մարտի 7-ի կեսօրից հետո, 8-ին, 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-12-ը սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին