Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում դպրոցի զինղեկը վրաերթի է ենթարկել 17-ամյա աշակերտուհուն

07 Մարտ, 2021 12:53
Արարատի մարզում դպրոցի զինղեկը վրաերթի է ենթարկել 17-ամյա աշակերտուհուն

Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով, հայտնում է shamshyan.com-ը:

 

Այդ օրը ժամը 08:30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Էդուարդ Ա.-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի 4-րդ փողոցում՝ Թիվ 5 ավագ դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել Մասիսի բնակիչ 17-ամյա Արինե Ղ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Էդուարդ Ա.-ն աշխատում է Արարատի մարզի Արևաբույր գյուղի  միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի 11-րդ դասարանում:

 

Լրահոս

Դիտել ավելին