Կարևոր իրադարձություններ

Ճանաչողական այցով Սյունիքի մարզում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

06 Մարտ, 2021 20:13
Ճանաչողական այցով Սյունիքի մարզում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

Ճանաչողական այցով Սյունիքում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մարտի 6-ին նա Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի եւ տեղակալ Արտյոմ Սմբատյանի հետ հանդիպում է ունեցել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի, մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանի հետ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունից։

Возможно, это изображение (один или несколько человек)

Հանդիպմանը քննարկվել են մարզի առողջապահական համակարգի աշխատանքի հետ կապված մի շարք հարցեր․ Մելիքսեթ Պողոսյանը նախարարին է ներկայացրել առկա խնդիրներն ու դրանց լուծման հետ կապված առաջարկներ։ Դրանք, մասնավորապես, վերաբերում էին մարզի առողջապահական հաստատություններում նեղ մասնագետների բացակայությանը, հատկապես գյուղական բնակավայրերի ամբուլատորիաներում տրանսպորտային միջոցների մաշվածությանը կամ բացակայությանը, սոցիալապես անապահով խավի բուժսպասարկման հնարավորությունների ընդլայնմանը եւ այլն։

Возможно, это изображение (1 человек, стоит и на открытом воздухе)

Անահիտ Ավետիսյանն այցելել է նաեւ Կապանի եւ Գորիսի բժշկական կենտրոններ։ Հանդիպելով ԲԿ-ների ղեկավարության ու անձնակազմերի հետ՝ առողջապահության նախարարն ու փոխնախարարները շրջել են բաժանմունքներում, ծանոթացել դրանց աշխատանքներին, պայմաններին, սարքավորումներին ու տեխնիկական հագեցվածությանը, ծառայությունների որակին, ինչպես նաեւ քննարկել ԲԿ-ների խնդիրները։

Возможно, это изображение (2 человека, люди стоят, в помещении и текст «www.syunik.mtad.am 0»)

 

Լրահոս

Դիտել ավելին