Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    619,5
    631,5

  • RUB

    6,79
    7,03

Կարևոր իրադարձություններ

«Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները կհանդիպեն նախագահ Արմեն Սարգսյանի հետ

06 Մարտ, 2021 18:07
«Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները կհանդիպեն նախագահ Արմեն Սարգսյանի հետ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպելու հարցով դիմել է իրենց։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Սաղաթելյանը հիշեցրեց, որ Հանրապետության նախագահին շատ հստակ ներկայացրել են իրեն պահանջը: «Մենք մինչև այս պահը վերջնական պատասխան չունենք, և ունենք ժամկետ՝ մինչև երկուշաբթի օրը»,- ասաց նա ու առաջարկեց, որ ինքը բոլորի անունից դիմի նախագահին՝ նշելով, որ նախագահը պարտավոր է մինչև երկուշաբթի օրը դիմել ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելու ԳՇ պետի պաշտոնանկությունը:

«Նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել»,- ասաց Սաղաթելյանն ու նշեց, որ այդ պահանջը բոլորի անունից ևս մեկ անգամ կփոխանցեն նախագահին:

Լրահոս

Դիտել ավելին