Կարևոր իրադարձություններ

Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար

06 Մարտ, 2021 17:36
Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար

Մարտի 5-ին ՀՀ-ում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար: Դեպքերի մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությու նը:

Մարտի 5-ին, ժամը 19.30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սասնա Ծռերի փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 00.05-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենան ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել վարորդին, այնուհետև բախվել է կայանված «Հոնդա» մակնիշի մեքենայի: «ԲՄՎ-ի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երևանի Հր. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկում մարտի 5-ին, ժամը 00.20-ին, բախվել են «Մազդա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մազդայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 5-ին, ժամը 00.20-ին, Կոմիտասի պողոտայի, Կասյան, Կիևյան և Հր. Քոչար փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի մեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մարտի 5-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 16-ամյա տղան հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 18-ին Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում անհայտ մակնիշի մեքենաների վթարի հետևանքով:

Արարատի մարզի Դիմիտրով գյուղում բախվել են «Ֆորդ Ֆոկուս» և «Նիսան Տիդա» մակնիշի մեքենաներ. «Նիսան Տիդայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կոտայքի մարզի Առինջ-Ձորաղբյուր գյուղամիջյան ճանապարհին մարտի 5-ին, ժամը 12.30-ի սահմաններում, բախվել են «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները և «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մարտի 5-ին, ժամը 22.50-ին սահմաններում, Գյումրի քաղաքի Պուշկինի փողոցում բախվել «Նիսան» և երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 23.36-ին, «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 116-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում են քննություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին