Կարևոր իրադարձություններ

Ֆիզուլիի ուղղությամբ որոնողական աշխատանքները կրկին անարդյունք են. վարկած կա, որ դիերը նախապես հուղարկավորվել են

06 Մարտ, 2021 15:32
Ֆիզուլիի ուղղությամբ որոնողական աշխատանքները կրկին անարդյունք են. վարկած կա, որ դիերը նախապես հուղարկավորվել են

Մարտի 5–ին Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում իրակնացված որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրուցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը։

«Արդյունքի չենք հասնում, որովհետև այդ տարածքներում մինչև փետրվարի 15-ը, որ երկար դադար ւնեցանք, լավ աշխատել էինք: Սա մեկ պատճառ կարելի է ասել: Չգիտեմ, թե ոնց է լինելու հետո: Կարող է իրենք նախապես հուղարկավորել են: Դա վարկած է ընդամենը: Բայս էս պահի դրությամբ բոլոր հավանական ու անհավանական տեղերը նայվել են, ու մինչև հիմա էլ քանի դեռ հնարավորություն ունենք, քանի դեռ թույլ են տալիս, որոնում ենք»,–ասաց Թադևոսյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին