Կարևոր իրադարձություններ

Մարդու իրավունքների խնդիրները՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում. COVID 19-ի հետևանքները

06 Մարտ, 2021 15:00
Մարդու իրավունքների խնդիրները՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում. COVID 19-ի հետևանքները

Նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանանավորված արտակարգ դրության ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել են մարդու իրավունքների խախտումներ:

Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացել է բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնք վերաբերում են.

  Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա տրամադրվող սոցիալական աջակցությանը (այդ թվում՝ տեխնիկական միջոցների բացակայություն, համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն): Այս տեղեկատվությունը Shabat.am-ին փոխանցել է ՄԻՊ գրասենյակը:

Համավարակի ընթացքում քաղաքացիները բախվել են տարբեր խնդիրների՝ պաշտպանիչ դիմակ չկրելու պատճառով վարչական արձանագրություն կազմելուն և բերման ենթարկելուն, Հայաստան մուտք գործելուն կամ երկրից մեկնելուն, սոցիալապես անապահով ընտանիքներին պարենային օգնություն տրամադրելու հարցերին:

Քաղաքացիների մոտ խնդիրներ են առաջացել նաև հանրային ծառայությունների (էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում), վճարումներ չկատարելուն, դադարեցված մատակարարումների վերականգմանը:

COVD 19 նոր կորոնավիրուսային համաճարակի պատճառով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում քաղաքացիներն ունեցել են նաև աշխատաքային իրավունքի խնդիրներ՝ հարկադիր պարապուրդի համար աշխատողներին չվճարելուն, հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին վճարվող և (կամ) չվճարվող արձակուրդի դիմում ներկայացնելու գործատուների հորդորներին և հարկադրելուն, աշխատողին ամենամյա արձակուրդ չտրամադրելուն, գործատուների կողմից անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ չստեղծելու հարցերին:

Արձանագրվել են դեպքեր նաև արտակարգ դրության ժամանակահատվածում պարետի որոշմամբ սահմանված նմուշի տեղաշարժման թերթիկի լրացման կարգի, դրա բացակայության պատճառով Ոստիկանության բաժին բերման ենթարկելու և վարչական տույժի ենթարկելու խնդիրներին:

Քաղաքացիներն ունեցել են նաև մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմանների, վարկային կազմակերպությունների կողմից սեղմ ժամկետներում վարկային պարտավորությունները կատարելու վերաբերյալ խնդիրներ:

 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անազատությունից զրկված անձանց , վերջիններիս մերձավոր ազգականների և փաստաբանների կողմից ստացված՝ կորոնավիրուսի և արտակարգ դրության վերաբերյալ բողոքներ:

Արձանագրվել են նաև դեպքեր՝ կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարման ժամկետների, ուշացումներին՝ պայմանավորած հաշվառման և փաստացի բնակության հասցեները տարբեր լինելու պատճառով:

Արտակարգ դրությամբ պայմանավորված կորոնավիրուսի հետևանքով եղել են խնդիրներ նաև կրթական ոլորտում, մասնավորապես՝ համապատասխան տեխնիկական միջոցի, ինչպես նաև այն ձեռք բերելու հնարավորություն չունենալու պատճառով երեխաների՝ հեռավար կրթությանը չմասնակցելուն:

Այս հոդվածը պատրաստվել և հրապարակվել է՝ ԱՅՐԵՔՍ Եվրոպայի (Ներկայումս «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ERIM) և Մարդու իրավունքների տուն Երևանի  (ՄԻՏ Երևան, HRHY) կողմից՝ Եվրոպական միության ( ԵՄ, EU) ֆինանսավորմամբ`  «COVID-19» . Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն»  ծրագրի շրջանակներում:  

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Shabat.am լրատվական կայքը:  

Հեղինակ՝ Անուշ Առաքելյան 

 

Լրահոս

Դիտել ավելին