Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահները արցախցի կանանց շնորհավորել են գալիք Կանանց միջազգային օրվա առթիվ

06 Մարտ, 2021 11:21
Ռուս խաղաղապահները արցախցի կանանց շնորհավորել են գալիք Կանանց միջազգային օրվա առթիվ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքների կատարումը Արցախի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունն ապահովելու առաջադրանքները կատարելիս ռուս զինծառայողները դիտակետերում ծաղիկներ են նվիրել Արցախի բնակչուհիներին, ինչպես նաև շնորհավորել նրանց գալիք Կանանց միջազգային օրվա առթիվ:

27 դիտակետում ռուս խաղաղապահները իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին