Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհ

06 Մարտ, 2021 09:45
Հրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհ

Մարտի 6-ին, ժամը 05:51-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում գտնվող տներից մեկում․ կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 06:18-ին: Տան միջանցքում այրվել է գույքը և բազմոցին հայտնաբերվել է բնակիչ Հ․ Գ․-ի (ծնված 1948 թ․) դին։

Լրահոս

Դիտել ավելին