Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Արմավիրի ոստիկանները բնակարաններից և մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել (տեսանյութ)

05 Մարտ, 2021 21:07
Արմավիրի ոստիկանները բնակարաններից և մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել (տեսանյութ)

Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի երկու բնակիչ բնակարանային գողություններ են արել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Բացահայտման միջոցառումներին միացան բաժնի քրեական հետախույզները։ Կասկածվողները հրավիրվեցին Արմավիրի բաժին, որտեղ պարզվեց հետևյալը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ երիտասարդները վերջին շրջանում միայն իրենց գյուղում մտել էին մի քանի տուն ու գողացել տարբեր չափի գումարներ։ Ընդ որում, գողության պահին տանը մարդիկ էին եղել, սակայն նրանք կա՛մ այգում, կա՛մ տան այլ հատվածում զբաղված էին եղել ինչ-որ աշխատանքով, ուստի չէին նկատել, որ տուն մարդ է մտել։

Բացահայտվել են նաև 7 մեքենայից կատարված գողություն, որոնցից վեցը համագյուղացիների մեքենաներն էին, իսկ մեկը կայանված էր եղել Լուկաշին գյուղի սկզբնամասում։ Մեքենաներից ևս տարբեր չափի գումարներ էին հափշտակվել։ Պարզվել է, որ նրանք  կատարել էին նաև այլ գողություններ։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Նախաքննությամբ կպարզվեն ոչ միայն դեպքերի հանգամանքները, այլև յուրաքանչյուր դրվագում յուրաքանչյուրի դերակատարությունը։

Լրահոս

Դիտել ավելին