Կարևոր իրադարձություններ

Սոցիալական ցանցերում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր

05 Մարտ, 2021 18:50
Հեղինակ՝ Սամվել Ասաստրյան
Սոցիալական ցանցերում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր

ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ-գնդապետ Սամվել Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սոցիալական ցանցերում (Facebook, Twitter և այլն) ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։

Տեղեկացնում եմ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում և նրա անունից հանդես գալու նմանատիպ փորձերը դատապարտելի են և ըստ կոնկրետ դեպքերի կարող են առաջացնել իրավական պատասխանատվություն

։Նաև հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը տվյալ հանգամանքի վրա»։

 

Լրահոս

Դիտել ավելին