Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    619,5
    631,5

  • RUB

    6,79
    7,03

Կարևոր իրադարձություններ

Գերմանացի պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ. նա զրկվել է անձեռնմխելիությունից

05 Մարտ, 2021 18:12
Գերմանացի պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ. նա զրկվել է անձեռնմխելիությունից

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է պատգամավոր Աքսել Ֆիշերին, որպեսզի քննչական մարմիններին հնարավորություն տա խուզարկություններ անցկացնել և ապացույցներ հավաքել Ադրբեջանի իշխանություններից պատգամավորի կաշառք վերցնելու քրեական գործի առնչությամբ: Այս մասին հայտնում է «Deutsche welle»-ն, գրում է «Արմենպրես»-ը:

Ադրբեջանի իշխանություններից կաշառք վերցնելու և այդ երկրի օգտին միջազգային կառույցներում լոբբիստական առաքելություն իրականացնելու մեջ մեղադրվում են Բունդեսթագի ներկա և նախկին մի շարք պատգամավորներ, որոնք եղել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գերմանական պատվիրակության կազմում:

«Նրանք, ի թիվս այլնի, մեղադրվում են 2008-2016թթ. Բրիտանական կեղծ կազմակերպությունների միջոցով Ադրբեջանից գումար ստանալու մեջ»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում: Դատախազության տվյալներով՝ այդ գումարները փոխանցելուց հետո ադրբեջանցի պատգամավորները պահանջներ են ներկայացրել ԵԽԽՎ-ում բանաձևեր անցկացնելու և դրանց «կողմ» քվեարկելու վերաբերյալ, ինչպես նաև տարբեր պաշտոններում նրանց նշանակման առնչությամբ:

«Deutsche welle»-ն հիշեցնում է, որ սա գերմանացի պատգամավորների կողմից Ադրբեջանից կաշառք վերցնելու հետ կապված առաջին սկանդալը չէ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Դիտել ավելին