Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    520
    526

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

COVID 19-ով վարակվածների թիվն ավելանում է. Կորոնավիրուսի պատկերը՝ Հայաստանում

05 Մարտ, 2021 16:25
COVID 19-ով վարակվածների թիվն ավելանում է. Կորոնավիրուսի պատկերը՝ Հայաստանում

2021թ.-ի փետրվար ամսվա վերջին, մարտ ամսվա սկզբին  Հայաստանում  արձանագրվել է  կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի աճ: Այս մասին մարտի 3-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հավելելով, որ արձանագրվում է հիվանդացության ծավալների աճ և նախորդ օրվա դրությամբ 2922 հետազոտությունից 491 դրական դեպք է արձանագրվել, որը հետազոտվածների 16 տոկոսն է:
Հայաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերը, եթե  հունվար-փետրվար ամիսներին դրականը կազմում էր թեստավորվածների 5-7 տոկոսը, ապա այսօր այդ թիվը կրկնակի ավելացել է:

Օրինակ փետրվարի 2-ի տվյալներով՝  մեկ օրում կատարված 1921 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք, այսինքն՝ 7,4 տոկոսը: Մարտի 2-ի տվյալներով՝ մեկ օրում կատարվել է 2951 թեստավորում և  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 դեպք՝ 8,1 տոկոսը:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ փետրվարի 24-ից սկսած նկատվում է հաստատված դեպքերի թվի աճ:

Առողջապահության նախարարությունը մարտի 4-ի դրությամբ  վերսկսում է երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները: Այդ օրվա դրությամբ կա 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը: Այս մասին մարտի 4-ին կառավարության նիստի ժամանակ հայտնել է Առողջապահության նախարարը:

 

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդության համաճարակային օրինաչափությունները՝ հիվանդացման դեպքերը հիմնականում 55-64տ. և 30-39 տարեկանների շրջանում է գրանցվել, մահված դեպքերը՝ հիմնականում 55տ. և բարձր/միջին տարիքը 71տ./:

ԱՆ հիվանդություննների վերահսկման կենտրոնը Shabat.am-ին է տրամադրել 2021թ.-ի փետրվարի 24-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի պատկերը, ըստ այդմ՝

Արձանագրվել է՝ 170.0945 դեպք

Բուժում է ստանում 4445 անձ (2.6%)

Առողջացած՝ 162.517 անձ (95.1%)

Մահացել է՝ 3175 անձ (1.9%)

Ըստ ԱՆ-ի տվյալների՝ հիմնականում դեպքերն արձանագրվել են 55-70 և 30-40 տարիքային խմբում:

COVID 19-ով վարակվածների միջին տարիքը՝ 48.8տ.

Բուժվածների միջին տարիք՝ 48.2տ

Մահացածների՝ 71տ.

Ընդհանուր դեպքերից վարակված տղամարդիկ կազմում են՝ 41%, կանայք՝ 59%

Մահվան դեպքերն արձանագրվել են 55 տարեկանից բարձր տարիքային խմբում՝ 57% տղամարդ, 43% կին:

Փետրվարի 24-ի դրությամբ,  ըստ մարզերի՝ կորոնավիրուսով հիվանդության դեպքերն ամենաշատը արձանագրվել են Երևանում, ամենաքիչը՝ Վայոց Ձորի մարզում:

 

Կորոնավիրուսով պայմանավորված բժշական կենտրոնների անձնակազմի շրջանում վարակի դեպքերը գրանցվել են հետևյալ կերպ.

2020թ.-ի մարտից մինչև 09.02.2021թ.

5588 դեպք, որից բժիշկներ՝ 1697 (30%), միջին բուժանձնակազմ՝ 2489 (45%) , մայրապետներ՝ 704, )13%) տոկոս, այլ՝ 698 (12%)

 

Կորոնավիրուսի վարակը երեխաների շրջանում ունի հետևյալ պատկերը 25.01.2021-23.02.2021թթ ժամանակահատվածում:

Վերջին 14 օրվա ընթացքում դեպքերի թիվը նախորդ 14 օրվա համեմատ՝

  1. 3-5 տարեկանների շրջանում աճել է 1.6 անգամ,
  2. 6-17 տարեկանների շրջանում՝ 1.5 անգամ (այդ թվում՝ 6-8 տարեկանների շրջանում՝ 1.6 անգամ),
  3.  18-23 տարեկանների շրջանում՝ 1.4 անգամ:

Նշենք, որ Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկային խմբում են գտնվում՝( «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» առաջարկություն, ԱՆ 15.02.2021թ. No436-Ա հրաման)

          ՓՈՒԼ 1

  • Տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչներ և աշխատակիցներ, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցներ
  • Բուժաշխատողներ
  • 65 տարեկան և բարձր տարիքի անձինք՝ սկսելով 80 տարեկան և բարձր տարիքի անձանցից
  • 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք

          ՓՈՒԼ 2

  • Դասախոսներ, ուսուցիչներ
  • Արտակարգ իրավիճակների նախարարության աշատակիցներ
  • Զինծառայողներ
  • Արդարադատության ոլորտի աշխատակիցներ
  • Հանրային տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ
  • Պետական ծառայողնեղներ
  • Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրավիճակը.
  •  

Ներկայումս COVID 19-ով պացիենտների հիվանդանոցային բուժում իրականցնող ԲԿ-ների բուժաշխատողների պատվաստում՝ Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակով:

Նախարարությունը բանակցություններ է վարում Sputinik V պատվաստանյութի երկրորդ խմբաքանակի վերաբերյալ՝ ռիսկի խմբերի անձանց համար, միաժամանակ բանակցություններ են ընթանում Covax Facilty նախաձեռնության շրջանակներում առաջարկվող պատվաստանյութերի վերաբերյալ՝ բնակչության 10 %-ի համար:

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է՝ դիմակ կրել, քանի որ Հայաստանը մոտենում է վարակի երրորդ ալիքին: Վարակի աճի տեմպը կոտրելու համար անհրաժեշտ է դիմակ կրել և պահպանել հակահամաճարակային կանոնները:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ դիմակ չկրող քաղաքացիները կտուգանվեն:

Այս հոդվածը պատրաստվել և հրապարակվել է՝ ԱՅՐԵՔՍ Եվրոպայի (Ներկայումս «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ERIM) և Մարդու իրավունքների տուն Երևանի  (ՄԻՏ Երևան, HRHY) կողմից՝ Եվրոպական միության ( ԵՄ, EU) ֆինանսավորմամբ`  «COVID-19» . Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն»  ծրագրի շրջանակներում:  

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Shabat.am լրատվական կայքը:

 

Հեղինակ՝ Անուշ Առաքելյան

Լրահոս

Դիտել ավելին