Կարևոր իրադարձություններ

«Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի՛ հերոսներ». Արայիկ Հարությունյան

05 Մարտ, 2021 15:46
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյանը
«Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի՛ հերոսներ». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:

Հանգչի՛ր խաղաղությամբ, Սպարապե՛տ:

Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը:
Վստահ եմ, որ Հայրենիքի պաշտպանության գործում նրանց ցուցաբերած քաջությունը ու անցած մարտական ուղին հայրենասիրության և անձնուրացության օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար և, միասնական ու նպատակային ջանքերի դեպքում, կտանեն նոր հաղթանակների:
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի՛ հերոսներ»:

 

Լրահոս

Դիտել ավելին