Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից հանելու որոշում է կայացվել

05 Մարտ, 2021 14:52
Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից հանելու որոշում է կայացվել

Սույն թվականի մարտի 5-ին հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացրին Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին