Կարևոր իրադարձություններ

Աջակցություն` Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող անձանց

05 Մարտ, 2021 14:30
Հեղինակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Աջակցություն` Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող անձանց

Աջակցություն` hյուրընկալ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:

Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական վիճակի բարելավման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։

Ըստ այդմ՝ ՀՀ-ում գտնվող Արցախի չափահաս քաղաքացիներին 2021 թ․ մարտ-մայիս ամիսներին ժամանակավոր կացարան տրամադրող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը եռամսյա սոցիալական աջակցություն կստանան․ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար կտրամադրվի 30,000 դրամ։

Աջակցությունից օգտվելու համար դիմել կարող են միայն այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ժամանակավորապես հյուրընկալել են արցախցիներին և ՀՀ ՏԿԵՆ նախաձեռնությամբ՝ հաշվառվել են փետրվար ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով։

Ընթացակարգի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 

Լրահոս

Դիտել ավելին