Կարևոր իրադարձություններ

2 վթար է գրանցվել Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին. կան տուժածներ (լուսանկարներ)

05 Մարտ, 2021 13:24
2 վթար է գրանցվել Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին. կան տուժածներ (լուսանկարներ)

Երեկ երեկոյան Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Իրար են բախվել Մ․ Օ․-ին (Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի 22-ամյա բնակիչ) վարած «OPEL ASTRA» մակնիշի և Ս․ Ն․-ին (Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի 54-ամյա բնակիչ) վարած «ВАЗ 2110» մակնիշի ավտոմեքենաները:

Ժամը 19:56-ին ԱԻՊԾ Ասկերանի ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր՝ ավտոմեքենաները հոսանքազրկելու նպատակով:

 

ՃՏՊ հետևանքով վարորդները ստացել են մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներ և Ասկերանի շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ տուժածների վիճակը գնահատվում է բավարար:

ՃՏՊ-ի մեկ դեպք էլ գրանցվել է այսօր լուսադեմին:

Ժամը 08:20-ին Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 6-րդ կմ վրա Ա. Բ.-ն (ԱՀ Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի 28-ամյա բնակիչ) իր վարած «MERCEDES» մակնիշի ավտոմեքենայով վազանց է կատարել և բախվել հանդիպակաց երթևեկող Ա. Ա.-ի (ԱՀ Ստեփանակերտ քաղաքի 25-ամյա բնակիչ) վարած «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է:

Տուժածներ չկան:

Ստուգմամբ զբաղվում է Ասկերանի ճանապարհային ոստիկանության շրջանային բաժինը:

 

Լրահոս

Դիտել ավելին